Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2015թ. Չինաստանում: Այս մասին դեկտեմբերի 15-ին  ՇՀԿ կառավարությունների ղեկավարների խորհրդի 13-րդ նիստի ավարտին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը, փոխանցում է «Կազինֆորմ»-ը:

Նա նաեւ հավելել է, որ խորհրդի նիստում երկկողմ ձեւաչափով որոշվել է իրականացնել նոր նախագիծ, որը հավանաբար հետո կտարածվի ՇՀԿ բոլոր երկրներում: Այդ նախագիծը ՉԺՀ կառավարության առաջարկն էր Ղազախստանին՝ ոչ հումքային սեկտորի հզորությունները Ղազախստանի տարածք տեղափոխելու վերաբերյալ:

ՇՀԿ-ն ստեղծվել է 2001թ.՝ 1996թ.-ից գործող Շանհայի հնգյակի հիմքի վրա, որում ընդգրկված էին Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը:

Այսօր ՇՀԿ անդամ են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակ ստանալու հայց են ներկայացրել Շրի Լանկան եւ Հայաստանը: ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունեն Բելառուսը, Շրի Լանկան եւ Թուրքիան: