Մոսկվայի բորսայում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին դոլարի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել, առաջին անգամ պատմության մեջ անցնելով 60 ռուբլու սահմանագիծը, հաղորդում է Finanz.ru-ն:
Մոսկվայի ժամանակով 15.46-ի տվյալներով՝ դոլարի փոխարժեքը վաղը կաճի 2,02 ռուբլով՝ հասնելով 60,20 ռուբլու: Եվրոյի փոխարժեքը նույնպես ռեկորդ է սահմաներլ՝ հասնելով 75,22 ռուբլու:
Ռուբլին թուլանում է նավթի գների նվազման ֆոնին: Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը դեկտեմբերի 15-ին աճել է մինչեւ 62,68 դոլարի մեկ բարելի համար:



























