Հայաստանի ԱԺ-ն սկսել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող օրինագծերի քննարկումը: Մասնավորապես, քննարկվում են «Մաքսային կարգավորման մասին», «Հայաստանի եւ ԵՏՄ երկրների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարումների մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» օրինագծերը:

Բացի այդ, մինչեւ 2015 թվականը պետք է ընդունվի Հայաստանի մաքսային օրենսգիրքը՝ նոր խմբագրմամբ՝ ներդաշնակեցնելով այն ԵՏՄ օրենսգրքի հետ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստանի ԱԺ-ն ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Դեկտեմբերի 10-ին նույն պայմանագիրը վավերացրել է նաեւ ՌԴ խորհրդարանը: