ԵՏՄ-ում հայ դիվանագետները դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտից հետո անձնական ավտոմեքենաների ներմուծման ժամանակավոր արտոնություններ կստանան: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով ԵՏՄ-ի օրենսդրությանը ներդաշնակեցման նպատակով կազմված «Մաքսային կարգավորման մասին» օրինագիծը:

Նա նշեց, որ անձնական օգտագործման բոլոր մնացած ապրանքների գծով դիվանագիտական ծառայության մեջ գտնվող անձնանց համար նախատեսված է անմաքս ներմուծման ռեժիմը: Այդուհանդերձ, ավտոմեքեննարի արտոնությունը կպահպանվի անցումային շրջանի շրջանակներում: Այն կդադարի գործել միայն այն ժամանակ, երբ բոլոր ապրանքների գծով կգործեն ԵՏՄ-ի միասնական մաքսատուրքերը, հավելեց Միրումյանը: Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՏՄ-ի միասնական մաքսատուրքերին լիովին կանցնի 2022թ.: