Ռուսաստանի Դաշնության խորհրդի Միջազգային հարաբերությունների կոմիտեն միաձայն քվեարկել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման օգտին եւ Գերագույն պալատին հորդորել սատարել այդ որոշումը:
«Հայաստանն իր համար սկզբունքային ընտրություն է կատարել՝ հրաժարվելով Եվրամիության հետ համաձայնության ստորագրումից եւ Եվրասիական միությանը անդամակցելու որոշում ընդունելով: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկրներն ունեն համագործակցության բազմամյա պատմություն, մշակութային եւ պատմական ամուր կապեր», սենատորներին հիշեցրել է տնտեսական զարգացման նախարարության տնտեսական համագործակցության եւ ԱՊՀ երկրների հետ ինտեգրման նախարար Աննա Սիսոեւան:
Սենատորներին հետաքրքրել է Հայաստանի կողմից պայմանագրի վավերացման մասին, ինչպես նաեւ արդյոք «Արեւելյան գործընկերության» ծրագրից հրաժարելու հարցը, գրում է «Իսվեստիան»:



























