Եվրամիությունը Թուրքիային հիշեցրել է, որ Եվրամիությանն այդ երկրի հնարավոր անդամակցության թեման «ոչ միայն տնտեսական, այլեւ արժեքների եւ սկզբունքների հարց է»: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի հանձնակատար Ֆերեդիկա Մոգերինին՝ մեկնաբանելով Ստամբուլում եւ Թուրքիայի այլ քաղաքներում ընդդիմադիր լրագրողների ձերբակալությունը:

«Թուրքիան պետք է իրեն հաշիվ տա, որ Եվրամիությանն անդամակցության գործընթացը ոչ միայն տնտեսական հարցերի, այլեւ արժեքների եւ սկզբունքների հետ է կապված»,- Մոգերինիի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ գործակալությունը:

Նա խոստացել է «իրավիճակը պարզաբանել» թուրքական կողմի հետ առաջիկա հանդիպումների ընթացքում: