Ուկրաինայի իշխանությունը վստահ է, որ կհասնի ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության նպատակին, մասնավորապես, ժամանակին համաժողովրդական հանրաքվեի ժամանակ աջակցություն կստանա: Այս մասին դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Հիշում եմ, որ 9 ամիս առաջ ես ասում էի, որ ՆԱՏՕ-ն մեր ռադարում չէ: Հիմա պատկերը փոխվել է: Մենք այդ ռադարի վրա ռուսական տանկեր, ինքնաթիռներ եւ ռուսական զինվորներ ենք տեսնում»,- Յացենյուկի խոսքերն է մեջբերում «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Նա նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայի անդամակցության շուրջ ՆԱՏՕ-ի դրական որոշումը հնարավոր կլինի միայն բարեփոխումների անցկացումից հետո եւ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:




























