ԵՏՄ երկրներում ակցիզային հարկերը պետք է միանման լինեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Երեւանի գարեջրի գործարան» ընկերության բաժնետեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
«Այդ հարցերը, կարծում եմ, ԵՏՄ-ում կլուծվեն, որովհետեւ այլկերպ չի ստացվի: Միանշանակ է, որակցիզի դրույքաչափը պետք է նույնը լինի եւ մեզ մոտ, եւ նրանց»,-հավելել է Հակոբյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ, ԵՏՄ-ն չի կարելի վտանգավոր համարել ՀՀ տնտեսության համար: Ինչպես ցանկացած նոր նախագծում, այստեղ բազմաթիվ նոր հարցեր են ծագում, որոնք ժամանակի ընթացքում լուծում կգտնեն: «Հուսահատվել պետք չէ»,-ամփոփել է պատգամավորը:
Ավելի վաղ մի շարք հայ արտադրողներ հայտարարել են, որ դեպի Հայաստան ռուսաստանցի գարեջուր արտահանողները կարող են շահել ակցիզի դրույքաչափերի տարբերության արդյունքում: 2015 թվականինՌուսաստանում սովորական թնդության գարեժրի ակցիզը կկազմի 18 ռուբլի (մոտ 150 դրամ) մեկ լիտրի համար, մինչդեռ Հայաստանում այն 105 դրամ է: Այլկերպ ասած, Հայաստանում գարեջրի վաճառքի դեպքում ռուսաստանցի արտադրողները կարող են ավելի քիչ հարկ վճարել, քան իրենց հայրենիքում, ինչը Հայաստանը նրանց համար «պահեստային մուտք» կդարձնի:




























