ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, թե Թուրքիան լիովին իրավունք ունի մտնել Եվրամիություն: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

«Թուրքիան ահռելի ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, որը միշտ միացրել է Արեւելքն ու Արեւմուտքը: Սրանից բացի, այն, որ նա մահմեդական գերակշիռ բնակչությամբ ժողովրդավարական երկիր է, նրան դարձնում է մոդել տարածաշրջանի իսլամական այլ երկրների համար: Եւ դա, մեր կարծիքով, բավարար է, Թուրքիային Եվրոպա ընդունելու համար»,- ասել է Օբաման: Այս մասին հաղորդում է «Գոլոս Ռոսսիի»-ն։

Իրանի նկատմամբ բանաձեւերին Անկարայի դեմ քվեարկելը Օբաման բացատրել է, թե «Թուրքիան սահման ունի Իրանի հետ, եւ ցանկալի չեն հակամարտությունները»:

«Ամենն, ինչ կարող ենք անել, շարունակել ներգրավել Անկարային իրանական խնդրի լուծման փնտրտուքում՝ մատնանշելով իսլամական մեծ ժողովրդավարության նկատմամբ լիակատար հարգանքը»,- ասել է Օբաման: