Ամերիկյան Օրեգոն նահանգի փորթլանդ քաղաքի բնակիչ Ռոյ Դուֆեքը վաճառել է իր մահճակալը, որի ներսում եղել է իր ընկերուհու կատուն: Կենդանին փոքր անցքից մտել է մատրասի տակ գտնվող հատված: Այս մասին հաղորդում է Gawker-ը: Կատուն տուն է վերադարձել անհետանալուց հետո 10 օր անց:

Տղամարդը կահույքը վաճառել է նոր բնակարան տեղափոխվելու նախորդ օրը: Երբ գնորդները բեռնել են մահճակալը եւ գնացել, Դուֆեկը նկատել է, որ կատուն չկա: Նա զանգահարել է կահույքի նոր տերերին, որոնց տունը գտնվում է 8 կմ հեռավորության վրա, սակայն նրանք չեն գտել կատվին: Դուֆեկը ենթադրել է, որ կատուն ճանապարհին դուրս է եկել մահճակալի միջից: Մեկ օր անց, երբ մենդանու որոնումները ոչ միա արդյունք չեն տվել, տղամարդը Reddit կայքում կատվի անհետացման մասին հայտարարություն է տեղադրել: Դեկտեմբերի 28-ին կենդանին վերադարձել է տուն: