Հունվարի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում եւ Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Չարենցավան եւ Աբովյան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում եւ Շիրակի մարզում ձյուն է տեղում, իսկ Արմավիրի մարզում մառախուղ է: Սյունիքի մարզի Մեղրի եւ Քաջարան քաղաքներում անձրեւ է տեղում:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն էլ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: