Մալազիայում ոստիկանները ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մեկի ենթադրյալ կնոջը:
Straits Times-ի փոխանցմամբ, օպերատիվ տվյալների համաձայն, 27-ամյա աղջիկը զինյալներին միացած մարոկկացու հետ Skype-ով է ամուսնացել: «Մենք ենթադրում ենք, որ նա ԻԼԻՊ-ի հետ սկսել է առնչվել նոյեմբերին YouTube-ում տեղադրված տեսանյութը դիտելուց հետո: Հետո նա սկսել է ավելի լավ ճանաչել Հյուսիսային Աֆրիկայից զինյալի հետ եւ ամուսնացել: Տղամարդուն հաջողվել է նրան համոզել՝ իրեն միանալ Սիրիայում»,- հայտարարել է Մալազիայի ոստիկանության ներկայացուցիչ Թան Շրի Հալիդ Աբու Բաքարը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի-ի, նա նաեւ նշել է, որ աղջկան Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Ծննդյան տոնի նախօրեին: Դրանից երկու շաբաթ առաջ նա ամուսնացել է զինյալի հետ:




























