Երեւանում մառախուղն ազդել է «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքի վրա:
Օդանավակայանի տեղեկատվական ծառայությունում NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեցին, որ կեսօրի դրությամբ մեկ չվերթ (Դոնի Ռոստովից) մառախուղի պատճառով ուշացումով է վայրէջք կատարել:
«Ներկայում այլ չվերթների ժամանում չի սպասվում»,- հավելեցին տեղեկատվական ծառայությունում:
Օդանավակայանի կայքի համաձայն, առաջիկա չվերթը սպասվում է Բեյրութից: Առայժմ ուշացման հնարավորության մասին որեւէ տեղեկություն չկա:




























