ԱՄՆ-ում կրկին արշավ են սկսել թռչնագրիպի դեմ: Ըստ Associated Press-ի, այս անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Վաշինգտոն նահանգի մասնավոր ֆերմաներից մեկում:

Իշխանությունների տվյալներով, հիվանդության բռնկման մասին տեղեկացրել է ֆերմայի սեփականատերը: Նա հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում իր տնտեսության 150 թռչուններից 50-ը սատկել է:

Gazeta-ի փոխանցմամբ, գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները վստահեցնում են, որ խուճապի պատճառ չկա, այս վիրուսը վտանգավոր չէ մարդու համար: Սակայն նրանք հաստատում են, որ H5-ը կարող է մահացու լինել ֆերմաներում ապրող թռչունների, երբեմն՝ նաեւ վայրի թռչունների համար: