Մեքսիկացի լրագրող եւ ակտիվիստ Մոյզես Սանչես Կերեզոյի հարազատները հայտարարում են, որ վերջինիս առեւանգել են զինված անձինք: Կերեզոն Վերակրուս նահանգի Մեդոլին քաղաքում շաբաթաթերթ էր հրատարակում: Նա գրում էր քաղաքում տիրող բռնությունների մասին եւ նախկինում արդեն ստացել էր սպառնալիքներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լրագրողը նաեւ օգնել էր կամավորական խումբ ձեւավորել` շրջակայքը թմրակարտելների գրոհայիններից պաշտպանելու համար: Նշենք, որ 2010թ.-ից ի վեր նշված նահանգում սպանվել է  10 լրագրող: