Եմենի Դամար քաղաքում պայթյունից ինը մարդ զոհվել, տասնյակները վիրավորվել են: Պայթյունը որոտացել է շենքում, որտեղ տեղակայված է հուսիտների (շիա ապստամբների) գրասենյակը, «Sputnik»-ին հայտնել են Եմենի անվտանգության ծառայության աղբյուրները:

Տուժածներին օգնություն ցուցաբերելու համար դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները: Շենքը շրջափակել են ոստիկանները:  Ճշտված տվյալներով`հուսիթները փորձել են վնասազերծել պայթուցիկ սարքը, որն ավելի վաղ հայտնաբերվել էր հարեւան դպրոցում: Դրա համար նրանք սարքը տարել են իրենց գրասենյակ, որտեղ էլ որոտացել է պայթյունը:  Ներկայումս հուսիթները վերահսկում են Եմենի արեւմտյան տարածքի մի շարք բնակավայրեր, նշում է «ՌԻԱ Նովոստին»: