Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները նոր տեսանյութ են տարածել՝ իրենց ողմից գերի վերցված բրիտանացի ֆոտոլրագրող Ջոն Քենթլիի մասնակցությամբ, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով «The Telegraph»-ը:

8 րոպեանոց տեսագրությունում լրագրողը պատմում է ԻՊ գրաված Իրաքի Մոսուլ քաղաքի կյանքի մասին: Տեսագրության նպատակն է կոտրել այն կարծրատիպերը, թե քաղաքի բնակիչներն ապրում են վախի մեջ: Իր նախորդ տեսագրությունում բրիտանացին պատմել էր, որ Բրիտանիայի իշխանությունները երկար ժամանակ փորձում են փրկել իրեն՝ չբանակցելով ԻՊ ներկայացուցիչների հետ: