Կարելիայի ՆԳՆ-ն ստուգում է անցկացնում Մեդվեժյեգորսկ քաղաքի ոստիկանության բաժնում տեղի 43-ամյա բնակչի մահվան փաստով, որը ձերբակալվել էր փողոցում՝ հարբած վիճակում: Ստուգման արդյունքում գնահատական է տրվելու ոստիկանության աշխատակիցների գործողություններին, ՏԱՍՍ-ին հայտնել են մարզի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Ըստ գործակալության զրուցակցի՝ շաբաթ օրը մոտավորապես 17:00-ին տղամարդուն «հասարակական վայրում հարբած վիճակում հայտնվելու համար» ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները: Նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել՝ վարչական իրավախախտման մասին: «Նախքան սթափվելը տղամարդուն պահել են ձերբակալվածների համար նախատեսված շինությունում: Նա քնել է եւ նույն օրվա ժ. 21:00-ի սահմաններում դադարել է կյանքի նշաններ ցուցաբերելուց: Ձերբակալվածի մահը գրանցել է շտապօգնության բրիգադը», - ասել է վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:




























