Գեղարքունիքի մարզում ինքնասպանության դեպք է արձանագրվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունվարի 4-ին Գավառում 51-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել: Նրան գտել են իր տանը կից ցախանոցում կախված վիճակում:

Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածն ինքնասպանություն է: Պատճառները հայտնի չեն:

Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: