Անհայտ գրոհայինները հարձակում են իրականացրել ուժայինների վրա Իրաքի արեւմուտքում: Al Arabiyaհեռուստաալիքի փոխանցմամբ, զոհվել է 23 զինծառայող:
Նախ երկու ահաբեկիչներ գործի են գցել մարմիններին ամրացված պայթուցիկ սարքերը, որի հետեւանքով զոհվել է 10 զինծառայող: Այնուհետ մարտ է սկսվել, որի հետեւանքով 13 մարդ զոհվել է, 21-ը վիրավորվել են:
Դեպքը տեղի է ունեցել Անբար նահանգի Էլ-Ջուբբա քաղաքի մոտ, Սիրիայի սահմանի մերձակայքում: Ջուբբան գտնվում է Էլ-Ասադ ավիաբազայից ոչ հեռու, որտեղ գտնվում են ամերիկյան մասնագետները:
Առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել պատասխանատվությունը:




























