ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Հոփ Միլս քաղաքում խնջույքի ժամանակ երկու մարդ է սպանվել:

Ըստ իրավապահ մարմինների տվյալի՝ վիրավորվել է հինգ մարդ: Ներկայումս ոստիկանությունը փնտրում է կրակողներին, հայտնում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով  NBC News-ը:

Ըստ ոստիկանների՝ հրաձգության պատճառ է դարձել տոնի ժամանակ ծագած վեճը: Վեճը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես 2:00-ին՝ հունվարի 11-ին: Կատարվածի հանգամանքները պարզվում են: 

Այն տան հարեւանուհին, որտեղ կատարվել է հրաձգությունը, NBC News-ին հայտնել է,  որ տանը հավաքույթներ էին տեղի ունենում գրեթե ամեն շաբաթ: