Չինաստանի իրավապահ ուժերը ինքնաթիռի վթարային դռները բացելու համար կալանավորել են ավիաչվերթի 25 ուղեւորներին:
Չինական լրատվամիջոցների տվյալներով՝ Կունմին-Պեկին չվերթի ուղեւորները զայրացել են ձյան առատ տեղումներով պայմանավորված թռիչքի ուշացման պատճառով:
Որոշ ուղեւորներ վատ ինքնազգացողության պատճառով խնդրել են թույլ տալ դուրս գալ օդանավից եւ բացել են 3 դռները՝ թռիչքը կանխելու նպատակով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է նաեւ, որ ուղեւորների եւ երկրորդ օդաչուի միջեւ վեճ է բռնկվել: Երկու ուղեւորներ կալանավորվել են 15 օրով:




























