Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը չի հավատում, որ «Նախախորհրդարանը» ապրիլի 24-ին իշխանափոխություն կանի:
«Կարեւորն այն է, որ նրանք հավատում են իրենց գաղափարին: Ինքս լավ չեմ պատկերացնում, թե այլընտրանքային կառույցներ ստեղծելը որքանով կլինի մի բան, որը կհամոզի բոլորիս հետեւել իրենց: «Նախախորհրդարանի» դեպքում ես թերահավատ եմ: Այնուամենայնիվ, սպասենք, տեսնենք, թե ինչ է նրանց հաջողվում»,- այս մասին այսօր` հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբանը:
Թե ինչու հենց Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ քաղաքական հաշվարկ է:
Նշենք, որ «Նախախորհրդարանը» հայտարարել է, որ ապրիլի 24-ին իշխանափոխություն է իրականացնելու:



























