Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեղի հեռուստաալիքի հետ զրույցում խոսել է Եվրոպայում տնտեսական միգրացիայի վնասների մասին եւ քննադատել բազմամշակութայնությունը:

Ըստ Օրբանի՝ «տնտեսական մոտիվներով միգրացիան նողկալի գործընթաց է Եվրոպայի համար»: Քաղաքական գործչի կարծիքով միգրանտները «եվրոպացիներին սոսկ խնդիրներ եւ սպառնալիքներ են բերում, ուստի նրանց հոսքը պետք է կանգնեցնել:

Հունգարիայի վարչապետը նաեւ հավելել է, որ բազմամշակութայնության գաղափարներ տարածելու ոչ մի ակնարկ չի հանդուրժի  իր երկրում. հունգարացիները չեն ցանկանում երկրում տեսնել «քանակապես զգալի փոքրամասնություն», որը տարբերվում է տեղի բնակիչներից «իր մշակութային առանձնահատկություններով»:

DW-World-ը հայտնում է, որ ներկայումս Հունգարիայում միգրանտների զգալիս հոսք չկա, սակայն հարյուր հազարավոր հունգարացիներ արտագնա աշխատանքի են մեկնում ԵՄ այլ երկրներ: 

NEWSru.com-ը հիշեցնում է, որ արտասահմանում Վիկտոր Օրբանն արդեն հայտնի է որպես  ժողովրդավարական արժեքներից շեղված գործիչ եւ ստացել է «Պուտինի մինի-կրկնօրինակ» մականունը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է Հունգարիայում  «իլիբերալ դեմոկրատիա» կառուցել: