Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում ոչնչացվել են 6 ահաբեկիչներ, ովքեր փորձել են գործարկել պայթուցիկ սարքեր:
Տեղի բնակիչները ծայրահեղականներից մեկին նկատել են Շուլե գավառի առեւտրային թաղամասում: Երբ ոստիկանները փորձել են ձերբակալել տղամարդուն, վերջինս նրանց վրա է հարձակվել կացնով, ինչպես նաեւ փորձել է գործի գծել պայթուցիկ սարքը: Առաջին ծայրահեղականի ձերբակալության պահին, մոտակայքում գտնվող եւս 5 մահապարտներ փորձել են ռումբեր պայթեցնել: Բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են ոստիկանների կողմից:
Դեպքի վայրին մոտ հայտնաբերվել է միկրոավտոբուս, որտեղ գտնվել են պայթուցիկ սարքեր, հաղորդում է Սինխուա գործակալությունը:




























