Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պատմել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման միջազգային ահաբեկիչների շարքերում կան ռուսական գործակալներ: Սա Ռուսաստանին թույլ կտա հետեւել ահաբեկիչների տեղաշարժերին եւ կանխել գրոհայինների եւ զենքի ներթափանցումը իր տարածք:

Ըստ Քադիրովի՝  առիթ չկա խոսելու այն մասին, որ Կովկասում հանցավոր աշխարհը կարող է համալրվել ԻԼԻՊ-ի գրոհայիններով: «Եվ իզուր ենք մենք ինքներս մեզ վախեցնում տարբեր իլիպ-ներով», - հայտարարել է Քադիրովը  «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում:

«Այդ ահաբեկչական խմբերի շարքերում մենք մեր գործակալների ցանցն ունենք: Դա թույլ է տալիս հետեւել նրանց տեղաշարժներին, ովքեր հետաքրքրություն են ներկայացնում մեզ համար: Ավելին,  դա հնարավորություն է տալիս միակողմանի տոմսով ժամանակին ընդմիշտ գործուղման ուղարկել նրանց, ովքեր, թեկուզ կատակով, փողն ուղղում են Ռուսաստանի կողմը», - ասել է Չեչնիայի ղեկավարը:

Ընդ որում, Քադիրովը ԻԼԻՊ-ի  ահաբեկիչներին աջակցելու մեջ մեղադրել է Արեւմուտքին, որը Մերձավոր Արեւելքը վերածել է «ահաբեկիչների նախապատրաստման հսկայական պլացդարմի»: ««Բեն Լադեն» նախագծի փորձը նրանց ոչինչ չսովորեցրեց,  այժմ նոր նախագիծ են ստեղծել՝ «Աբու Բաքր ալ Բաղդադի»», - ասել է Քադիրովը: