Կարմիր խաչի միջազգային պատվիրակության Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներին դեռեւս չի հաջողվել ադրբեջանական կողմից գերեվարված Լեռնային Ղարաբաղի  նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանին տեսակցելու թույլտվություն ստանալ:

Ինչպես ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությունից հայտարարել են NEWS.am թղթակցին, այցելությունը դեռեւս տեղի չի ունեցել: «ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում համապատասխան իշխանություններից հետ», - նշել են պատվիրակությունում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԶՈՒ-ի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է անցած տարվա դեկտեմբերի 26-ին: Նախկին պայմանագրային զինծառայողը առանձնացել է անկարգուկանոն վարքագծով, ինչի արդյունքում վերջինիս նկատմամբ քրեական հետպնդում սկսել: Խուափելով դատարանից՝ Բաղդասարյանը փախել է Ադրբեջան:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Խոշտանգումների դեմ հանձնաժողովի նախագահ Էլչին Բեհբուդովը եւ նրա տեղակալ Էլչին Շիրինովը այցելել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության գլխավոր պահակատուն, որտեղ եւ գտնվում է Արսեն Բաղդասարյանը: Իրավապաշտպանների խոսքով՝ Արսեն Բաղդասարյանը խնդրում է իրեն փոխանցել երրորդ կողմին:

Հատկանշական է, որ Արսեն Բաղդասարյանի գերեվարման պահից ավելի քան երկու շաբաթ անց Ադրբեջանի իշխանությունները ԿԽՄԿ-ին թույլ չէին տալիս տեսակցել գերուն, սակայն կազմակերպել են ադրբեջանցի իրավապաշտպանների այցելությունը: