ԱՄՆ դոլարի պաշտոնական  փոխարժեքը վերջին երկու շաբաթվա ընթացքում չի փոխվել. ոչ աշխատանքային օրեր էին: Այս ողջ ժամանակահատվածում դոլարը հաստատուն կանգնած է 474,97 դրամ ցուցանիշի վրա: Սակայն չնայած դրան,  այս օրերին փոխանակման փոխարժեքը փոխվել է:

ԱՄՆ դոլարի առքի միջին գինը բարձրացել է 4,14 դրամով, իսկ վաճառքինը՝  2,17 դրամով: Եվրոյի եւ ռուսական ռուբու առումով հակառակ պատկերն է: Եվրոյի առքի միջին գինը վերջին երկու շաբաթվա ընթացքում նվազել է 10,7 դրամով, վաճառքինը՝ 9,3 դրամով: Սա կապված է միջազգային շուկայում ԱՄՆ դոլարի զգալի ամրապնդման   հետ:

Հայաստանում ռուբլին շարունակում է արժեզրկումը: Նշված ժամանակահատվածում առքի միջին գինը նվազել է 0,27 դրամով, իսկ վաճառքինը՝ 0,54 դրամով: Նշենք, որ մեկ տարվա ընթացքում ռուբլին Հայաստանում թուլացել է  4,29 դրամով կամ  35% (!):

Կարելի է ակնկալել, որ արժույթների պաշտոնական փոխարժեքները բորսայում այսօրվա աճուրդից հետո կամրապնդեն վերջին երկու շաբաթվա միտումը: