ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ սույն թվականի հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի տարածաշրջանում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով առաջացած վնասները գնահատելու նպատակով կստեղծվի հանձնաժողով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

Հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: