Ռուսաստանի բանկը դոլարի՝ հունվարի 13-ի պաշտոնական փոխարժեքը հաստատել է 62,7363 ռուբլու մակարդակում, ինչը 6,4987 ռուբլիով ավելի բարձր է նախորդ ցուցանիշից: Եվրոյի պաշտոնական փոխարժեքը բարձրացել է 5.987 ռուբլով՝ մինչեւ 74,3551 ռուբլի:
Ընդ որում, պաշտոնական փոխարժեքներով հաշվարկված երկարժութային զամբյուղի (0,55 դոլար եւ 0,45 եվրո) արժեքը ավելացել է 6,2685 ռուբլով՝ կազմելով 67,9648 ռուբլի, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Այսօր՝ հունվարի 12-ին, լրատվամիջոցները հայտնել էին, որ Մոսկվայի բորսայի աճուրդային օրվա սկզբի դրությամբ եվրոն թանկացել է 2,14 ռուբլով՝ կազմելով 74,4 ռուբլի: Դոլարն, իր հերթին, ավելացել է 1,3 ռուբլով՝ կազմելով 62,81 ռուբլի:
Նավթի գների նվազեցման ֆոնին Մոսկվայի բորսայում դոլարն ու եվրոն աճում են


























