Ինդոնեզացի փրկարարները կարծում են, որ Ճավայի ծովն ընկնելուց առաջ մալայզիական  AirAsia օդանավը կարող էր պայթել, հայտարարել է փրկարարական գործողությունը համակարգող մարշալ Սուպրիյադին  (Supriyadi):

«Հայտնաբերված բեկորների եւ այլ տվյալների վրա հիմնված իմ եզրակացությունների համաձայն՝ օդանավը ջուրն ընկնելուց առաջ պայթել է», - հայտարարել է Սուպրիյադին: Ըստ նրա՝ օդանավի կեսն ընկել է ճնշման փոփոխության պատճառով, իսկ  դրա պատճառը կարող էր լինել պայթյունը, հայտնում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, հունվարի 12-ին մասնագետները հայտնաբերել էին  AirAsia-ի վթարված օդանավի խոսքային ինքնագրիչը, որը օդանավի սեւ արկղի երկրորդ բաղադրիչն է: Նույն օրը հաջողությամբ ավարտվել էր առաջին ինքնագրիչի դուրսբերման գործողությունը:

AirAsia  ավիաընկերության Airbus A320 օդանավը ռադարներից անհետացել էր դեկտեմբերի լույս 28 –ի գիշերը: Օդանավում գտնվող բոլոր 162 մարդիկ զոհվել էրն: Վերջին տվյալներով՝ հայտնաբերվել է 48 զոհերի մարմիններ, 27-ին ճանաչել են: