Մոսկվան տվյալներ ունի, որ Կիեւը նախապատրաստվում է Դոնբասի հակամարտության ուժային կարգավորման նոր փորձ ձեռնարկել, լատվիացի գործընկեր Էդգարս Ռինկեւիչի հետ բանակությունների արդյունքներով հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լավրովի խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը «աղետ կլիներ»:

Նրա խոսքով՝ Մոսկվան Արեւմուտքի երկրներից կպահանջի կանխել Ուկրաինայի իրադարձությունների զարգացման ուժային սցենարը: «Ուկրաինական ղեկավարության վրա ազդեցություն ունեցող մեր արեւմտյան գործընկերներից կպահանջենք, որպեսզի նրանք հստակեցնեն ծրագրերը եւ «պատերազմի կուսակցությանը» թույլ չտան Կիեւում խաթարել փխրուն հույսերը, որոնք ծնվել են Մինսկի պայմանավորվածությունների արդյունքում», - նկատել է Լավրովը: