Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեում հերքել են տեղեկությունները, որ Ճավայի ծովում կործանված մալայզիական AirAsia ավիաընկերության ինքնաթիռը կարող էր պայթել՝ նախքան ջուրն ընկնելը:
«Այս տեսությունը հաստատող տվյալներ չկան», - Reuters-ին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Սանտոսո Սայոգնո, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին փրկարարական գործողության համակարգող մարշալ Սուպրիյադին հաղորդել է, որ ինքնաթիռի գտնված բեկորների եւ այլ տվյալների հետազոտությունից հետո վերջինս եկել է այն եզրահանգման, որ օդանավը կործանումից առաջ կարող էր պայթել:




























