Գերմանացի գիտնականները Անտարկտիդայում սառցային խոշոր հետք են հայտնաբերել, որը կարող է երկնաքարի հետք լինել, գրում է The Daily Mail-ը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տան չափի երկնաքարը փշրվել է Անտարկտիդայից վեր գտնվող մթնոլորտում, ինչից հետո դրա բեկորներն ընկել են սառցածածկույթին եւ «սառցե օղակ» ձեւավորել՝ մոտ 2 կմ անկյունագծով, փոխանցում է Gazeta-ն:

Ըստ գիտնականների՝ իրենք գտել են երկնաքարի անկման վայրը, որի ազդանշանները սարքերը գրանցել են 2004թ. սեպտեմբերի 2-ին: