Սաուդյան Արաբիայում գլխատել են խորթ մորը, ով բռնաբարել եւ սպանել է աղջկան, հաղորդում է Gulf News-ը: Դատավճիռը իրականացվել է Մեքքայում: Լայլա Բինթ Աբդուլ Մութալիբին մեղավեր են ճանաչել ամուսնու 7-ամյա դստեր բռնաբարության եւ սպանության մեջ:
Պարբերականի տվյալներով՝ կինը սկզբում ծեծել է աղջկան, այնուհետեւ բռնաբարել խոզանակով: Ստացված վնասվածքներից աղջիկը մահացել է, հայտնում է Lenta-ն:
Թագավորությունում գործող շարիաթի օրենքների համաձայն, բռնաբարության, սպանության, հավատուրացության եւ թմրավաճառության համար դատապարտում են մահապատժի: 2014թ. այս հանցագործությունների իրագործման համար 87 մարդ մահապատժի է ենթարկվել:


























