Ստամբուլում Ֆինլանդիայի հյուպատոսությունում անհայտ անձը դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել հյուպատոսության աշխատակիցներից մեկին։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլում Ֆինլանդիայի հյուպատոսությունում անհայտ տղամարդու կողմից դանակի սպառնալիքով հյուպատոսության աշխատակցին պատանդ վերցնելու մասին ահազանգը ստիպել է դեպքի վայր մեկնել մեծ քանակության թուրք ոստիկանների եւ զինվորականների։
Հյուպատոսության շենք մտած ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել դանակը ձեռքին պատանդ վերցրած տղամարդուն, ում արագ տեղափոխել են ոստիկանատուն։




























