Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 13-ի  նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Էլեկտրոնային փողի թողարկման եւ սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16.02-ը եւ ուժը կորցրած է ճանաչել ՀՀ ԿԲ խորհրդի կողմից 13.04.2010թ. ընդունված թիվ 73 Ն որոշումը:

ԿԲ խորհուրդը  փոփոխություններ եւ լրացումներ է կատարել «Վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ում եւ«Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման եւ  դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16/1-ում: