ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի՝ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ուղղաթիռային էսկադրիլի ՄԻ-8 եւ ՄԻ-24 ժամանակակից ուղղաթիռների օդաչուները ծրագրային  թռիչքները վերսկսել են Ռոստովի մարզի օդանավակայանում: Պարապմունքներն իրականացվում են օդուժի ղեկավարության հրամանատարության ներքո, մասնակցում են շուրջ 100 օդաչու եւ ոլորտի մասնագետներ:

ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հիմնական խնդիրը ժամանակակից ՄԻ-8 ՄՏՎ, Մի-8 ԱՄՏՇ եւ Մի-24 ուղղաթիռներ ձեռքբերումն ու վարելու հմտություններին տիրապետելն է:

Օդաչուները կատարելության են հասցնելու  թռիչքի եւ վայրէջքի, արագության եւ բարձրություններում գտնվելու իրենց հմտությունները՝ կատարելով հիմնական մանեւրները, հակադարձելու են պայմանական թշնամու հարձակմանը: 

«Էրեբունի» օդանավակայան օդաչուների տեղափոխումը նախատեսվում է այնտեղ ուղղաթիռների թռիչքուղիների, կայանատեղիների եւ ծառայողական  շինությունների կառուցման ավարտից հետո: