Հարավային Քալիֆորնիայի համալսարանի Շոյի հիմնադրամի տեսապատմության եւ կրթության ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թեմային առնչվող մոտ 40-ը տեսանյութ կներկայացնի, հայտնում է «The Armenian Mirror-Spectator»-ը:
«Այդ նախագիծը կբացվի ֆիլմի ցուցադրությամբ, որը վկայում է մարդկային պատմության ամենադաժան եւ մինչեւ վերջ չուսումնասիրված գլուխներից մեկի մասին», - հայտարարել է Տեսապատմության ինստիտուտի հետազոտությունների եւ փաստաթղթավորման մասով տնօրեն Կարե Ջանգբլաթը:
Հայկական հավաքածուն ներառում է ոչ միայն ցեղասպանությունից հետո ողջ մնացած հայերի, այլ նաեւ Օսմանյան Թուրքիայից տուժած այլ ժողովուրդների՝ հույների, ասորիների եւ եզդիների մասին նյութեր:



























