Ֆրանսիայի ոտիկանությունը Մարսելի 11-րդ շրջանում կալանավորել է Միշել Ասատրյանի սպանության մեծ կասկածվող 17-ամյա պատանուն: Կասկածյալը տվյալ պահին ցուցմունք է տալիս ոստիկանական բաժանմունքում: Մարսելի դատախազ Բրիս Ռոբինը միջադեպի թեմայով մամուլի ասուլիս կանցկացնի:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, հունվարի 12-ին Մարսելում 16-ամյա հայ աշակերտ է սպանվել: Միջադեպը տեղի է ունեցել պարապմունքներից հետո: Հայ պատանուն լիցեյի մուտքի մոտ սպանել էին դպրոցականները:
Ըստ թերթի՝ հայ երիտասարդը սպանվել է դաժան հարձակման հետեւանքով. նրան երկաթյա ձողերով ծեծել են այն աղջկա եղբայրները, ում հետ ավելի վաղ նա վիճել էր չնչին թեմայով՝ վերջինիս ընկերուհիներից մեկի հետ կապված: Ականատեսները պատմել են նաեւ դանակի հարվածների մասին:


























