ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավանդական հանդիպում է ունեցել Եվրամիության 28 անդամ-պետությունների դեսպանների եւ ՌԴ-ում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասի հետ, հայտնում է ՌԴ-ի ԱԳՆ-ն:
«Ընդգծելով Եվրամիության հետ փոխադարձ համագործակցության զարգացմանն ուղղված Ռուսաստանի տրամադրվածությունը՝ Լավրովը դեսպանների ուշադրությանն է հրավիրել ուկրաիանական ճգնաժամի ֆոնին քաղաքական եւ տնտեսական ոլորտներում ՌԴ-Եմ փոխգործակցության խնդրահարույց պահերի համակարգային լուծման անհրաժեշտությունը», - հայտարարել է ռուսական գերատեսչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ընդգծվել է Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների ներառական գործընթացի հնարավորինս արագ գործարկման պահանջը: Նախարարը հատկապես շեշտը դրել է հրադադարի ռեժիմի պահպանման եւ Ուկրաինայի հարավ-արեւելքում հումանիտար աղետի հետեւանքների թեթեւացման անհրաժեշտության վրա, հայտնում են ՌԴ-ի ԱԳՆ-ից:
Միջոցառման ընթացքում նաեւ քննարկվել են «միջազգային օրակարգի որոշ այլ արդիական հարցեր»:



























