Հնդկաստանի հյուսիսային Ուտտար-Պրադեշ նահանգում անորակ ալկոհոլից թունավորման հետեւանքով առնվազն 29 մարդ է մահացել, եւս 200 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հաղորդում է տեղական News 18 հեռուստաալիքը:
Վերջին տվյալների համաձայն, բոլոր տուժածները ծայրահեղ ծանր վիճակում են, շատերը կորցրել են տեսողությունը:
Միջադեպերը տեղի են ունեցել նահանգի մայրաքաղաք Լակհնաուից ոչ հեռու գտնվող մի քանի գյուղերում: Տուժել են հիմնականում կրիկետի երկրպագուները, որոնք կիրակի որոշել են տոնել տեղի հավաքականի հաղթանակը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հետաքննությունը պարզել է, որ թունավորման պատճառը կեղծ լիկյորն է եղել, որը ձեռք են բերել տեղի խանութներից մեկում:
Նահանգի ոստիկանությունը ձերբակալել է ընդհատակյա ձեռնարկության ղեկավարին եւ առգրավել ալկոհոլը:


























