ՌԴ կառավարությունում հայտնել են «Միավորված ավիաշինարարական կորպորացիայի» (ՄԱԿ) նոր ղեկավարի անունը։ Առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Յուրի Սլյուսարը կդառնա ընկերության նախագահը՝ ադմինիստրատորի գործառույթով, իսկ ներկայիս ղեկավար Միխայիլ Պողոսյանը՝  գլխավոր կոնստրուկտոր։ Այս մասին, ըստ «Ինտերֆաքսի», հայտնել է  առեւտրի եւ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը։
«Կորպորացիան այսօր պարզապես գերծանրաբեռնված է ինչպես  ռազմական ավիացիայի, տրանսպորտային, ռազմատրանսպորտային, հեռահար ավիացիայի, այնպես էլ քաղաքացիական բաժիններում։ Որոշում է ընդունվել գլխավոր կոնստրուկտորի եւ գլխավոր տնօրենի պաշտոններն ուժեղացնելու եւ առանձնացնելու մասին», — ասել է նախարարը։

Հունվարի 13-ին հայտնի է դարձել, որ Միավորված ավիաշինարարական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունվարի 16-ի նիստում կքննարկի ընկերության նախագահ Միխայիլ Պողոսյանի լիազորություններ վաղաժամ դադարեցնելու  հարցը։

Միխայիլ Պողոսյանը կլքի Միավորված ավիաշինարարական կորպորացիայի նախագահի պաշտոնը

Միխայիլ Պողոսյանը Միավորված ավիաշինարարական կորպորացիայի նախագահն էր 2011թ. փետրվարից։ Ավելի վաղ նա կորպորիացիայի փոխնախագահն է եղել եւ «Սուխոյ» ընկերության գլխավոր տնօրենը։