ԱՄՆ Ալաբամա նահանգի Հանթսվիլ քաղաքի դպրոցում մտադիր են երեխաներին սովորեցնել պաշտպանվել պահածոյի բանկաներով: Դպրոցի ղեկավարությունը երեխաներին խնդրել է  մեկական բանկա պահածո բերել: Պահածոների  նախընտրելի քաշը  200 գ-ն է: 

Associated Press-ը հայտնում է, որ  պահածոները պահվելու են դասարաններում, դրանք մտադիր են օգտագործել որպես մետաղական  արկեր՝ դպրոցի վրա հարձակման ժամանակ:  Ըստ դպրոցի տնօրեն Պրիսցիլիա Հոլիի (Priscella Holley)՝ նման «զենքի» առկայությունը «դպրոցականներին պաշտպանվածության զգացողություն կներշնչի»:

Հնարավոր հարձակմանը դիմակայելու  նախապատրաստման շրջանակում ուսուցիչները աշակերտներին կսովորեցնեն բարիկադներ կառուցել, որպեսզի նրանք կարողանան իրենց ապահովագրել դասարան հանցագործի ներխուժումից: Իսկ եթե հանցագործը, այնուամենայնիվ, հայտնվի դասարանում,  իսկ աշակերտները չհասցնեն տարհանվել, նրանց խորհուրդ են տալիս պաշտպանվել գրքերով եւ այլ առարկաներով:

Հոլին ավելացրել է, որ եթե պահածոները պետք չգան, ապա տարեվերջին դրանք կհանձնեն դպրոցի ճաշարանին: