Ադրբեջանը կփորձի 2015-ին վիճարկել ստատուս քվոն Ղարաբաղում: Այս մասին ասված է Stratfor ամերիկյան հետազոտական կենտրոնի զեկույցում:
Փորձագետների խոսքով՝ կենտրոնացած լինելով ներքին ու տնտեսական հարցերի վրա, Ռուսաստանը դժվար թե միջամտի Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մինչդեռ Ադրբեջանը կփորձի վիճակել ստատուս քվոն, հանդես բերելով մեծ ռազմական ակտիվություն:
«Չնայած սահմանին մեծ լարվածություն է սպասվում, լայնամասշտաբ ռազմական գործողություններ՝ հարեւանների ներգրավմաք, քիչ հավանական են»,-ասված է զեկույցում:
Stratfor-ի փորձագետների կանխատեսմամբ, Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակասությունները Ուկրաինայի հարցում այս տարի կշարունակվեն տարածվել հետխորհրդային երկրներում:
Վրաստանում կնկատվի քաղաքական անկայունություն, քանի որ «Վրացական երազանք» կուսակցությունը ներքին հակասությունների մեջ է, թեեւ այդ փաստը չի ազդի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնման վրա:
Նրանց կարծիքով, ԵՏՄ-ն կամրապնդի ինտեգրացիան տնտեսական եւ անվտանգության առումներով, սակայն ԵՏՄ անդամ երկրներն իրենց վրա կզգան Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի արդյունքը:




























