Հայաստանի նախագահի հրամանագրով Հայկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

Նախագահի հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ եւ 20-րդ հոդվածի 4-րդ մասերը` ո ր ո շ ո ւ մ ե մ.

Հայկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ»: