Ուկրաինայի արդարադատության փոխնախարարի պաշտոնում նշանակվել է վրացի Գիա Գեցաձեն, որը 2003-2005 թվականներին զբաղեցրել է Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնը (Սահակաշվիլիի իշխանության տարիներին): Այս մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Facebook-ի իր էջում:

«Իմ ընկեր Գիա Գեցաձեն նշանակվել է Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալ: Նա այդ պաշտոնին է անցնում Թբիլիսիում Իլյայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկարի պաշտոնից, իսկ ավելի վաղ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի կառավարությունում»,-գրել է Սահակաշվիլին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունում արդեն կան Սահակաշվիլիի երկու զինակիցներ՝ Ալեքսանդր Կվիտաշվիլին նշանակվել է Ուկրաինայի առողջապահության նախարար, իսկ Էկա Զգուլաձեն՝ ՆԳ փոխնախարար: