Եվրահանձնաժողովի՝ Էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը համարում է, որ «Թուրքական հոսք» գազատարը կառուցելու «Գազպրոմի» որոշումը վնաս է հասցնում ընկերության իմիջին, որպես վստահելի մատակարար: Ռուսաստանի էներգետիակայի նախարար Ալեքսանդր Նովակը այդ տեսակետի հետ համաձայն չէ:

Վերջինս հիշեցրել է, որ «Գազպրոմը» տասնյակ տարիներ կատարել է գազը Եվրոպա մատակարարելու իր պարտավորությունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հունվարի 14-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը Շեֆչովիչի հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրել էր, որ եվրոպական երկրները ընդամենը մի քանի տարի ժամանակ ունեն իրենց ենթակառուցվածքները փոփոխելու եւ ռուսական գազը Թուրքիայի ու Հունաստանի սահմանին ստանալու համար:

Միլլերը Եվրոպային խորհուրդ է տվել արագացնել դեպի Թուրքիա գազատարի կառուցումը

http://news.am/arm/news/247780.html