Հայաստանի կառավարությունը հոտնկայս հարգել է հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակը: Հովիկ Աբրահամյանի առաջարկով նախարարները 2015թ. կառավարության առաջին նիստը սկսել են՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիում հրազենային վնասվածքներից մահացել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Սպանվածների թվում է փոքրիկ աղջնակ: Մեղադրյալը ռուզ զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նրան գտել են հայ-թուրքական սահմանին:




























