Գյումրիում հունվարի 12-ի գիշերը դաժանորեն սպանված ընտանիքի 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասա «Սուրբ Աստվածամայր՞ բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Նա նշեց, որ երեխան շարունակում է միացված լինել արհեստական շնչառության ապարատին: «Երեխան սկսել է կերակրվել, նորմալ ճանապարհով սնուցումը ընդլայնվել է, այս առումով օրգանների կողմի դրական տեղաշարժեր կան»,-ասաց տնօրենը:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեծ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ:




























